News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Առաջիկա օրերի Մոսկվա-Երևան ուղիղ չվերթների տոմսերը գրեթե սպառվել են: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է aviasales.ru կայքէջից:

Այսօր ժամը 18.00-ի դրությամբ այսօրվա որեւէ տոմս այլեւս չկա: Սեպտեմբերի 22-ին Մոսկվա-Երեւան չվերթի տոմսերի արժեքը հասնում է արդեն մեկ մլն դրամի:

Սեպտեմբերի 23-ի համար կարելի է տոմս ձեռք բերել 800 հազար դրամից մինչեւ 1,4 մլն դրամ արժեքով: իսկ արդեն սեպտեմբերի 24-ին Մոսկվայից Երեւան կարելի է հասնել անգամ 2 մլն դրամով:

Ամենաէժան տոմսը «FlyOne»-ինն է՝ 350 հազար դրամ, սակայն մնացել է ընդամենը 4 տոմս:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Մոսկվա-Երևան ուղիղ չվերթի գինը միջինը 80 հազար դրամ էր:

Ռուսական լրատվամիջոցները ստեղծված իրավիճակը պայմանավորում են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի զորահավաք անցկացնելու հայտարարության հետ:

Նույն իրադրությունն է նաև այն երկրների հետ, որտեղ մուտքի արտոնագիր չի պահանջվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ