News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ադրբեջանն ու Թուրքիան նպատակ ունեն գրավել նախ Սյունիքը, իսկ հետո՝ ողջ Հայաստանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Այվազյանը։

Նա նշեց, որ ֆորմալ առումով Հայաստանի դաշնակիցը Ռուսաստանն է, սակայն Ռուսաստանի Դաշնությունը չի կատարում իր պարտավորությունները ամբողջ ծավալով։

«Նրանք գնդակոծեցին Հայաստանի քաղաքները, բայց Մոսկվայի կողմից նույնիսկ դատապարտման հստակ գնահատական չհնչեց։ Դա կարելի է բացատրել Ուկրաինայում առկա խնդիրներով, Բաքվի ու Անկարայի հետ հարաբերությունները չփչացնելու ցանկությամբ եւ շատ ուրիշ բաներով։

Բայց Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերմամբ մեզ չի հաջողվի արագորեն լրացնել դրանց բացակայությունը միջազգային այլ ուժերով։ Կասկածելի է, որ արեւմտյան զորքերը կպայքարեն մեզ համար Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ։ Արեւմուտքը նույնիսկ չի դատապարտում Թուրքիային եւ Իսրայելին Ադրբեջանին զինելու համար։ Ինչո՞ւ սրանից եզրակացություններ չեն արվում։ Պետք է մտածել ու հասկանալ, թե ինչպես կարող է մեզ օգնել Ռուսաստանը՝ լինի դա սպառազինությամբ, հետախուզությամբ եւ այլն։ Պետք է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը կարող է իրական աջակցություն ցուցաբերել, քանի որ նրա զորքերը այստեղ են տեղակայված»,- ընդգծեց Այվազյանը։

Փորձագետը կոչ է արել սերտ համագործակցել Իրանի հետ, որն անընդհատ զգուշացնում է Հայաստանի հարավի օկուպացիայի անընդունելիության մասին։ Ադրբեջանի ագրեսիան բացահայտորեն դատապարտեց Հնդկաստանը, որը նույնպես շահագրգռված չէ Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան առանցքի ամրապնդմամբ։ Ուստի անհրաժեշտ է նաեւ ակտիվացնել ռազմական համագործակցությունը Նյու Դելիի հետ։

«Եթե Արեւմուտքի որոշ երկրներ պատրաստ են էական աջակցություն ցուցաբերել, ապա մենք էլ պետք է փորձենք դա օգտագործել։ Ընդհանրապես, հավաքական Արեւմուտքը, որը ցանկանում է դուրս բերել Ռուսաստանի Դաշնությունը Հարավային Կովկասի տարածաշրջանից, չի ասում, որ պատրաստ է մեզ ընդունել իր դաշինքի մեջ։

Պետք է հույսը դնել տեղում եղածի վրա եւ աշխատել դաշնակիցների հետ, իսկ Ռուսաստանի Դաշնության դուրս գալը Հայաստանից շատ թանկ կարժենա մեզ համար»,- հավելեց Այվազյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ