News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորը կարծում է, որ աշխարհը համաձայն է, որ «պատերազմը (Ուկրաինայում) պետք է դադարեցվի»:

«Ես դա լսել եմ Չինաստանից: Ես դա լսել եմ Հնդկաստանից: Ես սա լսել եմ աֆրիկացի գործընկերներից: Եւ կարծում եմ, որ դա կարեւոր ուղերձ է, քանի որ Ռուսաստանը փորձում է ասել. «Ոչ, կան տարբեր տեսակետներ»,- ասել է նա Associated Press-ին:- Իհարկե, երկրներն իրենց կարծիքը տարբեր ձեւերով են արտահայտում։ Բայց դրա մեջ հետեւողականություն կար։ Պատերազմը պետք է դադարեցվի».

Նա Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարելու պատճառները «կեղծ» է անվանել։ «Այսինքն՝ դա պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը գտնվում է սպառնալիքի, ճնշման, Արեւմուտքի կողմից ինչ-որ գրոհի տակ։ Ես Ռուսաստանին սահմանակից ՆԱՏՕ-ի երկրի վարչապետն եմ, ես պատկանում եմ Արեւմուտքին կամ ինչպես կուզեք անվանեք, դա պարզապես սուտ է»։

Ստյորը նշել է,որ չի հավատում, որ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում Նորվեգիայի տարածքային ամբողջականության համար, սակայն ագրեսիան «անընդունելի» է անվանել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ