News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Առայժմ Ռուսաստանից Հյուսիսային Կիպրոս թռիչքների մասով որոշումներ չեն ընդունվել, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նախօրեին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ռուսաստանից Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատված թռիչքների հնարավոր գործարկումը։

«Այս մասով առայժմ որոշումներ չեն կայացվել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ իսկապե՞ս այդպիսի տարբերակ հնարավոր է եւ արդյո՞ք խոսվել է այդ մասին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ