News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 09
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է զրկել Իրանի դեսպանին հավատարմագրումից, ինչպես նաեւ էապես կրճատել Կիեւում Իրանի դեսպանատան դիվանագիտական ​​անձնակազմը՝ ի պատասխան Ռուսաստանին հարձակողական ԱԹՍ-ների վաճառքի։ Այս մասին ասվում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Իրանական կողմին ասվել է, որ իրանական զենքի մատակարարումը Ռուսաստանին՝ ռուսական զորքերի կողմից ուկրաինացի խաղաղ բնակչության եւ պաշտպանության ուժերի դեմ հետագա օգտագործման համար, ուղղակիորեն հակասում է չեզոքության դիրքորոշմանը, հարգանքն Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ, որի մասին հրապարակավ հայտարարել է Իրանի բարձրագույն ղեկավարությունը»,-ասված է հայտարարության մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ