News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երկօրյա այցով կմեկնի Մերձավոր Արեւելքի երեք երկիր՝ Ուկրաինայի պատերազմի հետեւանքով առաջացած տնտեսական եւ աշխարհաքաղաքական ցնցումների ֆոնին, գրում է Reuters-ը:

Գերմանիայի կառավարությունը պայքարում է ռուսական էներգետիկ ռեսուրսներից ձերբազատվելու համար։ Բայց մտավախություն կա, որ Գերմանիան, ինչպես եվրոպական մյուս երկրները, առաջիկա ամիսներին կբախվի էներգակիրների պակասի:

Բնական գազի մատակարարման բացը փակելը հատկապես մտահոգիչ է, ասում են բարձրաստիճան պաշտոնյաները, եւ դա է պատճառը, որ Շոլցը բարձրաստիճան գործարար պատվիրակությամբ մեկնում է Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Կատար:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ