News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Համաշխարհային տնտեսական աճն ավելի շատ է դանդաղում, քան կանխատեսվում էր մի քանի ամիս առաջ, քանի որ էներգետիկ եւ գնաճային ճգնաժամերը կարող են ռեցեսիայի  վերածվել  խոշոր տնտեսություններում, հայտարարել է ՏՀԶԿ-ում:

Թեեւ այս տարի համաշխարհային աճը դեռ սպասվում էր 3.0 տոկոսի մակարդակում, այժմ կանխատեսվում է, որ այն կդանդաղի մինչեւ 2.2 տոկոս 2023 թ., ասել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը: Այն հատկապես հոռետես է Եվրոպայի՝ տնտեսության հեռանկարների նկատմամբ։

Համաշխարհային արտադրությունը հաջորդ տարի 2.8 տրիլիոն դոլարով ցածր է կանխատեսվում, քան ՏՀԶԿ-ն կանխատեսում էր Ուկրաինայի պատերազմից առաջ՝ համաշխարհային եկամտի կորուստ, որը համարժեք է ֆրանսիական տնտեսությանը: ՏՀԶԿ-ն կանխատեսում է, որ եվրոգոտու տնտեսական աճը կդանդաղի այս տարվա 3.1 տոկոսից մինչեւ 0.3 տոկոս 2023 թ., ինչը նշանակում է, որ եվրոգոտու երկրները տարվա առնվազն մի մասը կանցկացնեն ռեցեսիայի մեջ:

ՏՀԶԿ-ն հատկապես դժգոհ է Ռուսաստանից գազից կախված Գերմանիայի տնտեսությունից՝ կանխատեսելով, որ հաջորդ տարի այն կնվազի 0.7 տոկոսով՝ հունիսի 1.7 տոկոս աճի համեմատ:

ՏՀԶԿ-ն նախազգուշացրել է, որ էներգակիրների հետագա խափանումները կվնասեն աճին եւ կխթանեն գնաճը, հատկապես՝ Եվրոպայում, որտեղ դրանք կարող են նվազեցնել ակտիվությունը եւս 1.25 տոկոսային կետով եւ բարձրացնել գնաճը 1.5 տոկոսային կետով, ինչը շատ երկրների դեպի ռեցեսիա կտան ամբողջ 2023 թ.: 

Թեեւ Միացյալ Նահանգները շատ ավելի քիչ է կախված էներգակիրների ներմուծումից, քան Եվրոպան, այն տնտեսական անկման է բախվում, քանի որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը բարձրացնում է տոկոսադրույքները գնաճի դեմ պայքարելու համար:

ՏՀԶԿ-ն կանխատեսում է, որ աշխարհի խոշորագույն տնտեսության աճն այս տարի 1.5 տոկոսից կդանդաղի մինչեւ հաջորդ տարի ընդամենը 0.5 տոկոս՝ 2022-ի հունիսյան կանխատեսումների 2.5 տոկոսի եւ 2023-ի 1.2 տոկոսի համեմատ։

Մինչդեռ, այս տարի COVID-19-ի տարածումը վերահսկելու Չինաստանի խիստ միջոցառումները նշանակում են, որ դրա տնտեսությունը կաճի ընդամենը 3.2 տոկոս այս տարի եւ 4.7 տոկոս հաջորդ տարի, մինչդեռ ՏՀԶԿ-ն նախկինում ակնկալում էր 4.4 տոկոս 2022 թվականին եւ 4.9 տոկոս 2023 թվականին։

Չնայած խոշոր տնտեսությունների հեռանկարների արագ վատթարացմանը՝ ՏՀԶԿ-ն հայտարարել է, որ գնաճի դեմ պայքարելու համար տոկոսադրույքների հետագա բարձրացում է անհրաժեշտ՝ կանխատեսելով, որ հիմնական կենտրոնական բանկերի դիրեկտիվ տոկոսադրույքները հաջորդ տարի կգերազանցեն 4 տոկոսը։

Քանի որ շատ կառավարություններ մեծացնում են աջակցության փաթեթները՝ տնային տնտեսություններին եւ ձեռնարկություններին օգնելու հաղթահարել բարձր գնաճը, ՏՀԶԿ-ն ասում է, որ այդպիսի միջոցները պետք է ուղղված լինեն առավել կարիքավորներին եւ ժամանակավոր լինեն՝ ծախսերը նվազեցնելու եւ COVID-ից հետո մեծ պարտքը չծանրացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ