News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 30
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

26 սեպտեմբերի, 2022 թ․, Երևան Team Telecom Armenia-ի աջակցությամբ իրականացվող Koreez 2022 համադպրոցական մրցույթն ամփոփվեց։ Մրցույթին մասնակցել են շուրջ 800 հանրակրթական դպրոցների ավելի քան 11000 աշակերտներ և ուսուցիչներ Հայաստանից ու Արցախից։ 

Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած մրցանակաբաշխության ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած 80 աշակերտները, ինչպես նաև նրանց ուսուցիչներն ու տնօրենները պարգևատրվեցին բազմաթիվ արժեքավոր և խրախուսական մրցանակներով։

Մրցույթի 5-րդ դասարանցի երեք լավագույն մասնակիցները՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղից Սուրեն Գյագունցը, Երևանից Մանե Սահակյանը և Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքից Բագրատ Արշակյանը, Team Telecom Armenia-ի կողմից ստացան նոութբուք, պլանշետ և սմարթֆոն։

«Այս մրցանակները երեխաների աշխատասիրության ու ձգտման գնահատականն են։ Հուսով եմ՝ դրանք կմոտիվացնեն ու կնպաստեն նրանց՝ թվային աշխարհում կրթության անխոչընդոտ ընթացքին»,- նշեց Team-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը։

5-րդ դասարանցիների մեջ առաջին տեղը գրաված Սուրեն Գյագունցը սովորում է Տեղ գյուղի 1-ին միջնակարգ դպրոցում ու ամենից շատ հետաքրքրվում է մաթեմատիկայով․

«Մրցույթի ընթացքում եղել են հարցեր մաթեմատիկայից, հայոց լեզվից, բնագիտությունից ու ընդհանուր տրամաբանությունից։ Կային և՛ հեշտերը, և՛ բարդերը, բայց կարողացա հաղթահարել, քանի որ դպրոցի դասերից դուրս էլ ինքնուրույն շատ եմ պարապում։ Այս նոութբուքն էլ կօգնի, որ մաթեմատիկայից է՛լ ավելի հետաքրքիր խնդիրներ գտնեմ»։

Koreez մրցույթն անցկացվում էր արդեն երկրորդ անգամ։ Այն առարկայական առցանց մրցույթ է, որին կարող են մասնակցել ՀՀ և ԱՀ դպրոցների 5-12-րդ դասարանի բոլոր աշակերտները՝ անկախ դպրոցում ունեցած առաջադիմությունից։ Մրցույթի ընթացքում յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն է ստանում հատուկ հարցաշարերի միջոցով ստուգել ուսումնական տարում ձեռք բերած գիտելիքները։

Տպել
Ամենաշատ