News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 27-ին մասնակցել է Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի պետական հուղարկավորության արարողությանը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ արարողության շրջանակում Հակոբ Արշակյանը ցավակցություն է հայտնել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային, ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշիին, կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոյին եւ Շինձո Աբեի այրի Ակիե Աբեին:

ՀՀ ԱԺ փոխնախագահը եւ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան  կարճատեւ զրույցի ընթացքում մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Շինձո Աբեի հուղարկավորության արարողությանը մասնակցել են 100-ից ավելի երկրներից ժամանած  պետական բարձրաստիճան պատվիրակություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ