News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ոստիկանությունը ռուս միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի դեմ հարուցված փողերի լվացման գործի շրջանակում խուզարկել է նրա զբոսանավը, գրում է Reuters-ը՝  հղում անելով տեղի դատախազներին։

Ուսմանովի ներկայացուցիչները հայտնել են, որ ո՛չ նա, ո՛չ նրա հարազատները կապ չունեն զբոսանավի հետ։

Դատախազները չեն նշել նավի կամ դրա տիրոջ անունը, սակայն ասել են, որ օպերացիան ուղղված է 69-ամյա ռուս գործարարի դեմ։ աաա

Ուսմանովը ներառված է ԵՄ պատժամիջոցների ցուցկում, նրա ակտիվները սառեցված են, բացի այդ, արգելվել է նրա տեղաշարժը։   

Դատախազները հայտնել են, որ զբոսանավի սեփականատերը կասկածվում է 2017-2022 թվականներին միլիոնավոր եվրոյի ֆինանսական գործարքներ իրականացնելու մեջ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ