News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը պատգամավորներին առաջարկել է զբաղվել Վրաստանի հետ սահմանին ստեղծված իրավիճակով։ Վրաստանի սահմանին գտնվող ՌԴ քաղաքացիներին, իբր, առաջարկում են  հակառուսական «փաստաթղթեր» ստորագրել, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Եթե դա այդպես է, եւ մեր քաղաքացիները ստորագրեն այս փաստաթուղթը, դա ակնհայտ հանցագործություն է։ Սրանով մենք պետք է զբաղվենք»,- ասել է Վոլոդինը։  

Վոլոդինը մեջբերել է «փաստաթղթի» կետերը, որոնց համաձայն՝ ճանապարհորդը պետք է համաձայնի, որ Ռուսաստանի Դաշնությունը «ագրեսոր երկիր» է եւ խախտել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ ընդունի, որ դատապարտում է Ռուսաստանի գործողությունները «անկախ պետությունների դեմ»։

«Նրանք , ովքեր հեռացել են, արդեն դավաճանել են։ Բայց մենք պետք է նրանց ասենք, որ նրանք բազմաթիվ հանցագործություններ են կատարել իրենց երկրի, ժողովրդի հանդեպ եւ պետք է պատժվեն»,-հավելել է Վոլոդինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիան Ուկրաինային եւս յոթ Gepard ԶԻՍ կմատակարարի
Կառավարությունն ընդգծում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ձեռնպահ է մնում տեղափոխման եղանակների եւ ժամկետների մասին մանրամասներ հրապարակելուց․․․
Շոլցը Պուտինին կոչ է արել Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական լուծում գտնել  
Կողմերը պայմանավորվել են պահպանել կապը․․․
Պեսկովը դիվանագիտությունն անվանել է Ուկրաինայի իրավիճակի կարգավորման առավել նախընտրելի տարբերակ
Իհարկե, մեր շահերին հասնելու համար ամենանախընտրելի ուղին խաղաղ դիվանագիտական ​​միջոցներով է․․․
ԵՄ-ը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայում ԵԱՀԿ սակրավորներին
Եվրամիությունը ԵԱՀԿ սակրավորներին 1,2 մլն եվրո կհատկացնի...
Պուտինը բաց է ԱՄՆ-ի հետ երկխոսության համար, բայց ՆԱՏՕ-ի հետ բանակցությունների փորձերն անհաջող էին. Պեսկով
«ՌԴ նախագահը միշտ եղել է, կա եւ մնում է բաց բանակցությունների համար՝ հանուն մեր շահերի ապահովման»,-ասել է Պեսկովը․․․
Ուկրաինացի զինվորականների կորուստները մեծ խնդիր են Բայդենի համար. Asia Times
Ուկրաինան պատերազմում կորցրել է 100 000 զինվոր...
Ամենաշատ