News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կառավարությունը 200 միլիարդ եվրոյի նոր պարտք կվերցնի՝ գազի գների սահմանափակում իրականացնելու համար, որն ուղղված է սպառողներին եւ ձեռնարկություններին էներգակիրների բարձր գներից պաշտպանելուն, հինգշաբթի հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, հաղորդում է Politico-ն։

«Գերմանական կառավարությունը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի իջեցնի [էներգիայի] գները»,- Բեռլինում կայացած վիրտուալ մամուլի ասուլիսում ասել է Շոլցը: «Այժմ մենք ստեղծում ենք մեծ պաշտպանական հովանոց, որի համար կհատկացնենք 200 միլիարդ եվրո»։

Հայտարարությունը հաջորդել է կանցլերի, էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկի եւ ֆինանսների նախարար Քրիստիան Լինդների մի քանի օրվա բանակցություններին:

«Այս որոշումը բյուրեղյա հստակ պատասխան է [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին]»,- ասել է Լինդները մամուլի ասուլիսում։ «Մենք տնտեսապես ուժեղ ենք եւ այդ տնտեսական ուժը կմոբիլիզացնենք, երբ հարկ լինի»։

Առաջարկվող սխեմայի համաձայն՝ պետությունը գազի գնի վերին մակարդակ կսահմանի եւ կվճարի այդ շեմի ու համաշխարհային շուկայում գազ ներկրողների վճարումների տարբերությունը։ Գերմանական էներգիայի խոշոր մատակարարները, ինչպիսին է Uniper-ը, հայտնվել են ֆինանսական ծանր իրավիճակում այն բանից հետո, երբ Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Գերմանիային, քանի որ դա ստիպել է նրանց փոխհատուցել բաց թողնված ծավալները համաշխարհային շուկայում վերջին րոպեի թանկարժեք գնումների հաշվին:

Գազի գինը սահմանափակելու ներկայիս ծրագիրը կպահանջի մեծ քանակությամբ նոր պարտքերի ավելացում, ինչը նույնպես քաղաքականապես զգայուն հարց է, քանի որ Լինդները նախկինում պնդել է, որ Գերմանիան պետք է հավատարիմ մնա հաջորդ տարի սահմանադրությամբ ամրագրված պարտքային արգելքին:

Առաջարկվող փոխզիջման համաձայն՝ կառավարությունը կօգտագործի նահանջը՝ վերջնականապես սահմանելու գազի գնի վերին շեմը հատուկ հիմնադրամի միջոցով, որը ենթակա չէ պարտքային արգելքի կանոնին:

Կառավարությունը կօգտագործի տնտեսական կայունացման հիմնադրամը, որն ի սկզբանե ստեղծվել է կորոնավիրուսային ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար։

Գերմանական ձեռնարկությունները եւ տնային տնտեսությունները պետք է էլ ավելի կրճատեն իրենց գազի սպառումը, քանի որ Գերմանիան տնտեսական պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ, հայտարարել են Գերմանիայի կառավարության նախարարները, հայտնում է Reuters-ը։

«Էներգետիկ ճգնաժամը, որը մենք ապրում ենք Եվրոպայում, սպառնում է վերածվել տնտեսական եւ սոցիալական ճգնաժամի»,- լրագրողներին ասել է էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը, երբ կառավարությունը հայտարարել է մինչեւ 200 միլիարդ եվրոյի (194 միլիարդ դոլար) հատկացման մասին՝ ի պատասխան էներգակիրների գների աճի:

«Մենք էներգետիկ պատերազմի վիճակում ենք»,- իր հերթին ասել է Գերմանիայի ֆինանսների նախարարը՝ հավելելով, որ Գերմանիան դրան կպատասխանի «իր ողջ տնտեսական հզորությամբ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս ձմռանը Ֆրանսիան մի քանի օրով կարող է հոսանքազրկվել
Իրավիճակը լարված է, բայց չպետք է կարծել, որ էլեկտրաէներգիայի անջատումներն անխուսափելի են․․․
Թուրքիան ծովում գազի հսկայական պահեստարան է տեղադրել
Թուրքիան ծովում 2 200 մետր խորության վրա գազի պահեստարան  է տեղադրել...
Սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը սկսվել է․ ՀԾԿՀ
Նա չկարողացավ ասել՝ սակագինը կփոխվի, թե ոչ․․․
ՄԷԳ-ի ղեկավարը հաջորդ տարի ավելի բարդ ձմեռ է կանխատեսում
Ներկայիս էներգետիկ իրավիճակը բարդացնում է այս ձմեռը, բայց հաջորդ տարին էլ ավելի ծանր կլինի․․․
Նախանշվել են ատոմային ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Ֆորումի շրջանակներում երիտասարդական թևի ներկայացուցիչներն առաջինը հնարավորություն ստացան դիտելու ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Ատոմ»...
Նավթը թանկանում է
Չորեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները բարձրանում են...
Ամենաշատ