News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 13-ի գիշերը, ժամը 00.05-ին Ադրբեջանն սկսեց երեք ուղղություններով բավականին ագրեսին լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Վարդենիսում, հայաստանյան դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը:

«Մարտական գործողությունները միանգամից սկսվել են ցամաքային զորքերի գործողությունները, որոնք ուղեկցվել են հրթիռահրետանային կրակով, ԱԹՍ-ների կրակային աջակցությամբ: Եթե մենք ընդհանուր գնահատականը տանք, 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո սա արդեն երրորդ լայնամասշտաբ գործողությունն է՝ ուղղված մեր խիտ բնակեցված տարածքներին:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս պնդել է, որ իբր, այս վերջին գործողության ժամանակ ստիպված նախահարձակ են եղել, որ կասեցնեն հայկական ԶՈՒ ինչ-որ երեւակայական գործողություններ: Որպես ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ոչ մի նման միջոցառում հայկական կողմից ոչ պլանավորված, էլ նախատեսված  չի եղել, քանի դա հակասում է մեր ռազմաքաղաքական ղեկավարության հրամաններին:

Փոխարենը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարները բազմիցս նշել են, որ Հայաստանն ամբողջությամբ իրենց պատմական տարածքն է, իսկ այս տարածքը նշվում է որպես Բասարգեչար:

Ադրբեջանի գործողությունները երեք ուղղություններով էլ ուղղված էին խիտ բնակեցված շրջաններին մի պարզ նպատակով. Դեռեւս 2021-ի մայիսի 12-ից սկսած իրենց ուղղվածությունը հենց բնակավայրերի վրա էր՝ նպատակ ունենալով, որ սահմանապահ բնակավայրերի բնակիչները լքեն իրենց բնակավայրերը:

Այսօր արդեն մարդիկ չեն կարողանում մշակել իրենց կողերը կամ զբաղվել անասնապահությամբ»,-ասաց Մարտիկյանը:

Նա նկատեց, որ այսօր էլ Թուրքիան հրապարակային հայտարարում է, որ իրենք Ադրբեջանին ամբողջությամբ օժանդակելու են եւ աջակցելու են. «Նման քաղաքական քայլերով  Թուրքիան միտումնավոր ավելի լարվածություն է մտցնում տարածաշրջանում, դրանով եւս մեկ անգամ ապացուցելով, որ մեր հարեւանները միայն լոզունգներով են պատրաստ խնդիրներին խաղաղ լուծում տալու: Նրանք շարունակում են իրենց ագրեսիվ քաղաքականությունը:

ՀՀ զինված ուժերին հաջողվում է կատարել իր առջեւ դրված խնդիրները, ապահովել բնակչության անվտանգությունը:

Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի 13-ի դեպքերի ժամանակ այն դիրքերը, որոնք ադրբեջանցիներին հաջողվել է զբաղեցնել, մենք ունեցել ենք միայն զոհեր ու ծանր վիրավորներ: «Մարդասիրական» լոզունգներով ադրբեջանցի զինվորները դաժանաբար սպանել են մեր վիրավոր զինծառայողներին եւ առանց ամաչելու հաշվեհարդար են տեսել նրանց հետ, ամենավայրագ կերպով վարվել են զոհվածների մարմինների հետ, առավելեւս  կին զինծառայողների հետ, որոնք եղել են սանհրահանգիչներ եւ բուժաշխատողներ: Նրանք դա նկրել ու տարածել են սոցցանցերում: Հետեւաբար, մեզ համար պարզ է՝ ով է մեր առաջ կանգնած:

Զինված ուժերն ամեն ինչ անելու են, որպեսզի կասեցնեն հակառակորդի առաջխաղացումը եւ ապահովել մեր բնակչության անկախ ու անվտանգ կյանքը»,-ընդգծեց ԳՇ պետի տեղակալը:

Նա նշեց, որ այսօրվա ընթացքում շփման ողջ երկայնքով իրավիճակը եղել է համեմատաբար  հանգիտ՝ բացառությամբ մի քանի կրակի ռեժիմի խախտումների. «Վերջին խոշոր խախտումը եղել է երեկ առավոտյան՝ Ջերմուկի շրջանում, որտեղ կիրառել են 82 մմ ականանետ եւ ԱԹՍ-ներ, որի արդյունքում ունեցել ենք եւս երեք զոհ»:

Նշենք, որ այսօր Գեղարքունիքի Սոթք, Կութ համայնքներ են այցելել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչները: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նրանց հայտնեց,որ միայն Սոթքում 148 տուն է վնասվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները երկու օր կտևեն
Նա վստահություն է հայտնել, որ բանակցությունները շատ օգտակար կլինեն...
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին. Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանը
Միանում եմ ղազախական կողմին ուղղված շնորհակալական խոսքերին՝ այս հանդիպումը նախաձեռնելու և կազմակերպելու համար․․․
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունենում Ալմաթիի Բարեկամության տանը
Հանդիպումն անցկացվում է ղազախական կողմի առաջարկով...
Բայրամովը վստահ է, որ Ալմաթիի հանդիպումը «կնպաստի գործընթացին», Միրզոյանը նշել է «հանդիպման խորհրդանշական բնույթը»
Խոսելով ստեղծված իրավիճակի մասին՝ նախարար Դ. Բայրամովը շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ խաղաղ գործընթացի խթանմանն ուղղված աջակցության և ակտիվության համար...
Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը
Դրա մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղարը...
ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը
ԱՄՆ-ը ողջունում է Ղազախստանում այսօր՝ մայիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ