News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ սեպտեմբրի 30–ին, ժամը 17։00–ին կհրապարակի Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սամվել Հովսեփյանի կալանավորման միջնորդության վերաբերյալ որոշումը։

Սամվել Հովսեփյանը մեղադրվում է Բերդ համայնքում  ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեջ։ Հովսեփյանի պաշտպան Գոռ Սաղոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նախաձեռնված քրեական վարույթը որեւէ իրավական հիմք չունի եւ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

«Մեղադրանքն առաջադրվել է «Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ցուցմունքի հիման վրա, որպես ապացույց դիտվել է նրա ցուցմունքը, բայց նրա ցուցմունքում որեւէ անդրադարձ Սամվել Հովսեփյանին չկա։ Անհասկանալի է, թե ինչու է այդ ցուցմունքը դիտվում որպես ապացույց։ Չեմ կարող պատմել մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ցուցմունքի բովանդակությունը, բայց խոսքն այն մասին է, թե իրեն հարկադրել են «Զորավոր համայնք» դաշինքի օգտին քարոզչությամբ զբաղվել, եւ քարոզչությամբ չզբաղվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ Ցուցմունքում եւ մեզ տրամադրած վարույթի նյութերում որեւէ տեղեկություն առկա չէ իմ պաշտպանյալի վերաբերյալ»,– ասաց Գոռ Սաղոյանը։

Պաշտպանը Սամվել Հովսեփյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը կապում է ընտրությունների արդյունքների հետ։

Հիշեցնենք, որ «Զորավոր համայնք» դաշինքի  անդամների նկատմամբ քրեական  հետապնդումները սկսել էին դեռ ընտրություններից առաջ, երբ ձերբակալվել, ապա կալանավորվել էին Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանը եւ նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը՝ ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեղադրանքով։ Հասմիկ Մելիքյանի  եւ Լեւոն Առաքելյանի պաշտպանական կողմերը կալանավորման որոշման դեմ բողոքներ են ներկայացնելու Վերաքննիչ քրեական դատարանում։

Գոռ Սաղոյանը հայտնեց, որ հարուցված քրեական վարույթով մեղադրյալները երեքն են, իսկ «Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ճանաչվել է տուժող։

Նշենք, որ սեպտեմբերի 25–ին, Բերդ խոշորացված համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններում, շուրջ տասնմեկ ամիս անազատության մեջ գտնվող համայնքապետի՝ Հարություն Մանուչարյանի գլխավորած դաշինքը՝ «Զորավոր համայնքը» հաղթել է իշխող ուժին։ 16 գյուղ եւ մեկ քաղաք ընդգրկող խոշորացված Բերդ համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» միայն 4 գյուղում է հաղթել «Զորավոր համայնք» դաշինքին։ Մյուս 11 գյուղերում եւ Բերք քաղաքում հաղթել է «Զորավոր համայնքը», եւ միայն մեկ գյուղում է հաղթել ընտրություններին մասնակցած երրորդ ուժը՝ «Արժանապատիվ սերունդ» դաշինքը։

Բերդ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Հովսեփյանը, որը նաեւ «Զորավոր համայնք» դաշինքի ավագանու ցուցակի երկրորդ համարն է, ձերբակալվել էր երեկ՝ սեպտեմբերի 29–ին։

«Փորձում են կաթվածահար անել ՏԻՄ-ի աշխատանքը». Բերդում ընտրություններին հաղթած ուժի ավագանու 2-րդ համարը ձերբակալվել է 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական…
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
ՆԳՆ-ից հայտնել են, որ համալսարանի շենքում հնարավոր պայթուցիկ սարքի մասին…
Երեւանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն...
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. Ինչեր են հայտնաբերվել
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ…
Ամենաշատ