News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրամիությունն ուրբաթ հայտարարել է, որ խստորեն դատապարտում է «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացված շրջանների բռնակցումը»՝ հավելելով, որ «երբեք չի ճանաչի այնտեղ անցկացված անօրինական հանրաքվեները» եւ խստացնելու է իր պատժամիջոցները՝ Մոսկվայի վրա ճնշումը մեծացնելու համար, հայտնում է Reuters-ը։

Եվրոպական խորհուրդը, որը միավորում է ԵՄ անդամ 27 երկրներ, այդ անդամների անունից հայտարարության մեջ ասվում է, որ «Ռուսաստանի կողմից միջազգային կարգի կանխամտածված խարխլումը վտանգում է համաշխարհային անվտանգությունը»:

«Մենք չենք ճանաչում եւ երբեք չենք ճանաչի ապօրինի «հանրաքվեները», որոնք Ռուսաստանը որպես Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ոտնահարել շարունակելու պատրվակ է կազմակերպել, ինչպես նաեւ՝ դրանց կեղծված եւ անօրինական արդյունքները։ Մենք կուժեղացնենք մեր սահմանափակող միջոցները Ռուսաստանի անօրինական գործողությունների դեմ։ Դրանք էլ ավելի կուժեղացնեն ճնշումը Ռուսաստանի վրա՝ իր ագրեսիվ պատերազմը դադարեցնելու համար»,- ասվում է ԵՄ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Կրեմլում տեղի է ունեցել Ռուսաստանի կազմ չորս նոր տարածքների ընդունման արարողությունը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ