News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսքի» հետ կապված միջադեպերը դիվերսիա էին, որի հետեւում կանգնած են արեւմտյան երկրները, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Պատժամիջոցներն անգլոսաքսոններին բավարար չեն, նրանք դիվերսիաների են անցել։ Անհավատալի է, բայց՝ փաստ։ Բալթիկ ծովի հատակով անցնող «Հյուսիսային հոսք»-ի միջազգային գազատարների վրա պայթյուններ կազմակերպելով՝ նրանք փաստացի սկսել են ոչնչացնել համաեվրոպական էներգետիկ ենթակառուցվածքը»,- ուրբաթ Ռուսաստանի Դաշնության կազմ նոր սուբյեկտների ընդունման մասին պայմանագրերի ստորագրման արարողության ժամանակ ասել է ՌԴ նախագահը։

«Բոլորին էլ պարզ է, թե ում է դա ձեռնտու։ Ում ձեռնտու է, նա էլ, իհարկե, արել է»,- ընդգծել է նա։

Պուտինը նաեւ նշել է, որ «ԱՄՆ թելադրանքը կառուցված է բիրտ ուժի, բռունցքի օրենքի վրա՝ երբեմն գեղեցիկ փաթեթավորված, երբեմն առանց որեւէ փաթեթավորման, բայց էությունը նույնն է՝ բռունցքի օրենք»։

Սեպտեմբերի 26-ի գիշերը «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարի գծերից մեկում արտահոսք էր տեղի ունեցել։ Միջադեպը գրանցվել էր Դանիայի բացառիկ տնտեսական գոտում՝ Բորնհոլմ կղզուց հարավ-արեւելք։ Գազի արտահոսք է գրանցվել նաեւ Բորնհոլմից հյուսիս-արեւելք գտնվող առաջին «Հյուսիսային հոսքի» երկու գծերից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ