News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին մի քանի օրերին կտրուկ ակտիվացել է Սամվել Բաբայանը, որը մի քանի հայտարարություններով և ֆեյսբուքյան գրառումներով փորձում է գնահատականներ հնչեցնել ներկայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ավելին, «Փաստ» թերթի տեղեկություններով, նա առաջիկայում Ստեփանակերտում հանրահավաք է նախատեսում։

Ըստ էության, դա ավելի շատ ինքնապաշտպանական բնազդի դրսևորում է, քանի որ, թերթի տեղեկություններով, այս ժամանակահատվածում նրա անձի նկատմամբ և՛ Արցախում, և՛ Հայաստանում քննադատության մեծ ալիք կա։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, դա պայմանավորված է Բաբայանի դերի արհեստական ուռճացմամբ, քանի որ, ի դեմս նրա, ՀՀ իշխանություններն Արցախում փորձում էին հակակշիռ ստեղծել։ Այնինչ, այն ազդեցությունը, որը Բաբայանն ուներ Արցախում 2018-2020 թվականներին, երբ Նիկոլ Փաշինյանի «գործուղմամբ» գտնվում էր Արցախում, այլևս գոյություն չունի։

Արցախում նախատեսվող հանրահավաքի հետ կապված տեսակետ կա, որ այն ոչ թե կոնկրետ քաղաքական նշանակություն և ուղերձ ունի, այլ ընդամենն ուժի ցուցադրություն է. այդ կերպ Բաբայանը ցանկանում է ապահովել քաղաքական որոշակի կապիտալ՝ հետագայում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի առաջ նոր նախապայման դնելու նպատակով։

Թերթի արցախյան աղբյուրը փոխանցում է նաև, որ այն շրջանակները, որոնք 2020 թ. նախագահական ընտրությունների ժամանակ Սամվել Բաբայանին աջակցել էին, ներկայումս գտնվում են կա՛մ Արայիկ Հարությունյանի վերահսկողության ներքո, կա՛մ որևէ քաղաքական ակտիվություն չեն դրսևորում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ ապրանքների դրոշմավորման համար ՀՀ...
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
Արդյոք Դավիթ Խաչատուրյանը ՔՊ-ի՝ իր նկատմամբ ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքի պատճառո՞վ է որոշել...
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
Այսպիսով` Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր` 2024 թվականի զեկույցում արձանագրել է...
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
Նախօրեին Տավուշի մարզի Կիրանց համայնքի մի խումբ բնակիչների եւ վարչապետ...
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Վերջերս հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է ԱԱԾ-ի այն քննիչը, ով քննել էր դատախազներ Աշոտ...
Ամենաշատ