News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել «դադարեցնել բռնության եւ մահվան այս պարույրը»: Ուղերձի տեքստը հրապարակված է Vatican News կայքում։

«Իմ կոչն ուղղված է առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ դադարեցնելու բռնության եւ մահվան այս պարույրը, այդ թվում՝ հանուն սեփական ժողովրդի»,- մասնավորապես ասված է Հռոմի պապի ուղերձում։

Ֆրանցիսկոսը առաջինն էր նաեւ, ով դիմել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ կոչ անելով «բաց լինել խաղաղության առաջարկների համար»։

«Կոչ եմ անում միջազգային կյանքի բոլոր մասնակիցներին եւ պետությունների քաղաքական առաջնորդներին անել հնարավոր ամեն ինչ պատերազմը դադարեցնելու համար՝ թույլ չտալով իրենց ներքաշել վտանգավոր էսկալացիայի մեջ, խթանել եւ աջակցել երկխոսության նախաձեռնություններին։ Խնդրում եմ, թող երիտասարդ սերունդները շնչեն խաղաղության սուրբ օդը եւ ոչ թե պատերազմի աղտոտված օդը, ինչը խելագարություն է»։ - ասել է Պապը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Այսօր պատերազմի 800-րդ օրն է...
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Մենք հաղթելու ենք պատերազմում, բայց կորուստներն Ուկրաինայի համար կրիտիկական կլինեն...
Քեմերոնը Կիևում սկսել է «հարյուրամյա գործընկերության» շուրջ բանակցությունները
Այս նոր համաձայնագիրը մեր երկրների միջև ամուր կապեր կստեղծի առևտրի, անվտանգության և պաշտպանության, գիտության և տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և շատ ավելին հարաբերությունների ողջ շրջանակում...
Իտալիան Ուկրաինային ռազմական օգնության իններորդ փաթեթն է պատրաստում
Ուկրաինային մատակարարվող իտալական սպառազինությունների կոնկրետ ցանկը դասակարգված է, սակայն, հոդվածի համաձայն, նոր մատակարարումները կարող են ներառել հրետանի և Stinger ցամաք-օդ հրթիռներ...
Ուկրաինան կարող է Ռուսաստանի տարածքում բրիտանական զենք կիրառել. Քեմերոն
Ուկրաինան ունի այդ իրավունքը...
Ուկրաինայում պատերազմը դժվար թե մոտ ժամանակներս ավարտվի. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն
Ինչպես Հեյնսը հայտարարել է Սենատի Զինված ուժերի հարցերով հանձնաժողովում, Ռուսաստանն ուժեղացրել է հարձակումները Ուկրաինայի ենթակառուցվածքի վրա՝ Կիևին խանգարելու համար զենք և զորք տեղափոխել ռազմաճակատ...
Ամենաշատ