News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետում զինկոմիսարիատի սպաները մասնակի մոբիլիզացիայի վերաբերյալ 180 կանչ են ստացել՝ սահմանը հատել ցանկացող տղամարդկանց վերաբերյալ, «Ինտերֆաքս»-ին ասել է Հյուսիսային Օսիայի ռազմական կոմիսարի տեղակալ Աբրիլ Աբդուլլաևը։

Նրա խոսքով՝ ծանուցագրերը հանձնվել են զինկոմիսարիատի շարժական անցակետից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Վերին Լարսի» անցակետով Վրաստան մեկնել ցանկացողների հոսքի պատճառով հանրապետության ճանապարհներին կիլոմետրանոց տարանցիկ մեքենաների հերթ է գոյացել։

Տարածաշրջանում մտցվել է բարձր զգոնության ռեժիմ, որը սահմանափակում է ավտոմեքենաների մուտքը իր տարածք։ Սա չի վերաբերում Հյուսիսային եւ Հարավային Օսիայի ու Վրաստանի բնակիչներին, ինչպես նաեւ նրանց, ովքեր արձակուրդ են մեկնում տարածաշրջանում եւ ունեն համապատասխան փաստաթղթեր։

Անցակետում կազմակերպվում են շարժական օպերատիվ խմբեր՝ կազմված զինկոմիսարիատների եւ գործադիր իշխանության ներկայացուցիչներից։ Նրանք ծանուցագրեր են բաժանում պահեստազորայիններին, այդ թվում՝ երկրի այլ շրջաններում գրանցվածներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ