News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետեւանքով անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր՝ հոկտեմբերի 3-ին այցելել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման եւ կանխարգելման  ծրագրի ղեկավար Զառա Ամատունին։

«Անհետ կորած համարվող զինծառայողների հարազատները պարբերաբար այցելում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակ։ Մենք միշտ պատրաստ ենք ընդունել նրանց, տվյալ մարդիկ ուզում են պատասխաններ ստանալ»,- ասաց Զառա Ամատունին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական կողմի հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 207 զոհ եւ անհետ կորած։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը 32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին, սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ եւս 6 մարմին։

Ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո անհետ կորած զինծառայողների հարազատները սեպտեմբերի 26-ին բողոքի ակցիա էին իրականացրել  Պաշտպանության նախարարության շենքի մոտ: Նրանք պահանջում էին տեղեկություններ հայտնել իրենց որդիների մասին։ ՊՆ-ից ընդունել էին հարազատներին, եւ ասել, .html որ սպասեն, որոնողական աշխատանքներ են իրականացվում, երբ նորություն լինի, իրենց կտեղեկացնեն:

Տպել
Ամենաշատ