News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն որոշել են զավթել ԿԸՀ-ն

Այո, այսօր հայտարարվեց, որ ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրում են ՔՊ-ական Վահագն Հովհակիմյանին: Մի կողմ թողնելով Վահագն Հովակիմյանի անձնական կարողություները (և կազմակերպչական անկարողությունները), հարկ է արձանագրել, որ 1995 թվականից ի վեր Հայաստանը չի ունեցել այս աստիճան կուսակցականացած ԿԸՀ նախագահ:

Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի և ոչ էլ Սերժ Սագսյանի օրոք իշխանությունը չի իջել այնքան, որ կուսակցականին դարձնի ընտրական մարմնի ղեկավար:

Այո, այն ժամանակներում ընտրությունները այլ խնդիրներ ունեին: Բայց կուսակցական մեկին դարձնել այն մարմնի ղեկավար, որը պետք է կուսակցությունների մրցապայքարի անաչառությունը ապահովի - այդպիսի բան տեսած չկայինք:

Սա նույնն է, ինչ եթե երկու ֆուտբոլային թիմերի խաղի մրցավարը, նախքան մրցավար դառնալը, լիներ այդ թիմերից մեկի խաղացող և իր ամբողջ կարիերայի համար պարտական լիներ այդ թիմին: Այդպիսի ֆուտբոլը չի կարող ազնիվ լինել, այդ խաղի արդյունքները չեն կարող կասկած չհարուցել:

Իր ամբողջ կարիերայի համար Նիկոլ Փաշինայնին ու ՔՊ-ին պարտականը ուրեմն պիտի անաչառ հսկի, որ ՔՊ-ն օրենք չխախտի, ընտրախախտումներ չանի, հանրությունն էլ իրեն հավատա՞: Ծիծաղելու է (կամ լացելու):

Հ.Գ. Գրողը տանի, անգամ Ադրբեջանում, Ռուաստանում ու Բելառուսում ԿԸՀ նախագահները կուսակցական (կամ նախկին կուսակցական) չեն»:

Տպել
Ամենաշատ