News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ներկայում կառավարությունից լուրջ դժգոհություններ կան ռազմարդյունաբերական համալիրում, այսինքն՝ այն ձեռնարկություններում, որոնք ռազմական բնույթի արտադրանք են տալիս կամ առնվազն ունեն դրա լիարժեք հնարավորությունները:

Բանն այն է, որ իրականում բավականին լուրջ հոսքագծեր ու ներուժ ունենք, սակայն պաշտպանության նախարարությունը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ի մասնավորի՝ վերջինիս կառուցվածքում գործող ռազմարդյունաբերության կոմիտեն փաստացի «տորպեդահարում» են ոլորտը՝ չտալով տեղական ռազմարդյունաբերության պատվերներ, չֆինանսավորելով նախագծերը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, չնայած իշխանավորները պարբերաբար պաթետիկ հայտարարություններ են անում այս թեմայով, բայց ռազմարդյունաբերության զարգացման համար որևէ քայլ չի արվում: Այս հարցը առավել արդիական է այն խոսակցությունների ֆոնին, երբ իշխանությունները դժգոհում են, թե «դրսից» մեզ զենք չի վաճառվում:

Թերթի հետ զրույցում ոլորտի մի քանի փորձագետներ մի քանի պատճառներ են նշել այս վիճակի հետ կապված՝ սկսյալ ոլորտը զարգացնելու ցանկության լինել-չլինելուց մինչև շահագրգռվածության իսպառ բացակայություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի տարբերություն «դրսից» գնվողի, տեղական արտադրության պարագայում լրիվ կամ գրեթե լրիվ բացակայում է «ատկատների» մեխանիզմը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ