News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ, NEWS.am-ին տեղեկացնում են ԱԳՆ-ից։

ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ ՄԶԳ կառավարիչը մտքեր են փոխանակել Գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընդլայնման հեռանկարների շուրջ: Քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման հնարավորությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի:

Արարատ Միրզոյանը Սամանթա Փաուերին է ներկայացրել Ժնևում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մանրամասները: Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացմանը, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կորտունովը գնահատել է ՌԴ-ի եւ Արեւմուտքի հարաբերությունների ազդեցությունը Հարավային Կովկասի վրա
Ըստ փորձագետի՝ իրավիճակը կարող է փոխվել, ինչը հետագայում թույլ կտա վերականգնել այս ձեւաչափը...
Ռուս փորձագետը գնահատել է Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարները
Փորձագետը կարծում է, որ հայերի ինքնորոշման իրավունքի հարցում չլուծված խնդիրը խաղաղության համաձայնագրի կնքման գլխավոր խոչընդոտն է...
ՀԱՊԿ անդամների առնվազն մի մասը չէր ցանկանա վիճել Բաքվի հետ․ Անդրեյ Կորտունով
Հիմնական խնդիրը, ըստ նրա, կարող է լինել նոր էսկալացիաների հավանականությունը․․․
Հերթական ապատեղեկատվություն է. Արցախի ՊԲ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ...
Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր…
Հայաստանի կողմից իրանական անօդաչուների ձեռքբերումը կարող է պոտենցիալ զսպող գործոն լինել․ Forbes
Իրանական անօդաչու թռչող սարքերը ցանկանում են ռեկորդային թվով երկրներ ստանալ․․․
Ամենաշատ