News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Իսպանիայի Կենսաբանական հետազոտությունների կենտրոնի կենսաբանները հայտնաբերել են, որ մեծ մոմացեցի թրթուրների թուքը կարող է քայքայել պլաստիկե փաթեթները, տեղեկացրել է Nature Communications ամսագիրը։

Թիմի խոսքով՝ այդ որդի թուքը քայքայում է պլաստիկե փաթեթներն ընդամենը մի քանի ժամում՝ դրանում այն ֆերմենտների մեծ քանակության շնորհիվ, որոնք գիտնականները բացահայտել են պատահաբար։

2017թ. կենսաբան եւ մեղվաբույծ Ֆեդերիկա Բերտոչինին փորձել է պաշտպանել մեղվափեթակները մոմով սնվող մեծ մոմացեցի թրթուրներից՝ փեթակները պատելով պլաստիկե փաթեթներով։ Նրա խոսքով՝ 40 րոպեի ընթացքում փաթեթները ծածկվել են անցքերով։ Հետագա փորձարկումները ցույց են տվել, որ որդերը ոչ թե պարզապես կրծում են պլաստիկը, այլ մարսում են այն։

Հետազոտողներն օգտագործել են էլեկտրոնային միկրոսկոպիան մոմացեցերի թուքն ուսումնասիրելու համար։ Արդյունքում՝ հայտնաբերվել են այն ֆերմենտները, որոնք թթվեցնում են նյութը։ Գիտնականները ցանկանում են հետագայում ուսումնասիրել այն մեխանիզմները, որոնք ընկած եմ պլաստիկը քայքայելու ֆերմենտների ունակության հիմքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ