News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում, 2022 թվականի հոկտեմբերի 1-ից հարկային ստուգումներին և ուսումնասիրություններին վերաբերող փաստաթղթերը, ինչպես նաև հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի որոշումները հարկ վճարողներին ծանուցվում են էլեկտրոնային եղանակով և համարվում են պատշաճ ծանուցված՝ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում տեղադրելու օրվանից:

ԽԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հարկ վճարողները հնարավորություն ունեն անձնական գրասենյակի «Ծանուցումներ» բաժնի համապատասխան ենթաբաժնում իրենց լիազորությունների շրջանակներում դիտել ստուգումներին և ուսումնասիրություններին վերաբերող փաստաթղթերը և բողոքարկման հանձնաժողովի որոշումները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ներկայացնել առարկություններ և այլ փաստաթղթեր: 

Կոմիտեն միաժամանակ հայտնում է, որ «Ծանուցումներ» բաժնի համապատասխան ենթաբաժնում հարկ վճարողներին հնարավորություն է ընձեռվել մուտքագրելու էլեկտրոնային փոստի հասցեները, որոնց միջոցով նույնպես կիրազեկվեն անձնական էջում տեղադրված ստուգումներին և ուսումնասիրություններին վերաբերող փաստաթղթերի, հանձնաժողովի որոշումների տեղադրված լինելու վերաբերյալ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ