News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում հասարակական շենքերի զուգարաններում տաք ջուրը կանջատեն, իսկ քաղաքապետարանները 1 աստիճանով կիջեցնեն ջրի ջերմաստիճանը հանրային լողավազաններում՝ էներգիայի սպառումը նվազեցնելու ավելի լայն ծրագրերի շրջանակներում, հաղորդում է Reuters-ը:

Հինգշաբթի օրը նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությունը պետք է հայտարարի էներգախնայողության միջոցառումների մասին՝ ձմռանը էլեկտրաէներգիայի անջատումներից կամ գազի պակասից խուսափելու համար։

Նա արդյունաբերությանը, տնային տնտեսություններին եւ քաղաքային իշխանություններին հանձնարարել է 10 տոկոսով նվազեցնել էներգիայի սպառումը` ի պատասխան Ռուսաստանից գազի մատակարարումների կրճատման եւ էներգակիրների գների բարձրացման:

Le Parisien թերթը գրել է, որ միայն վարչական շենքերում տաք ջրի արտադրությունը կազմում է էլեկտրաէներգիայի վճարների 10 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ