News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 30
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Գերմանացիները չափազանց շատ գազ են օգտագործում՝ այս ձմռանը պոտենցիալ էներգետիկ «արտակարգ իրավիճակից» խուսափելու համար, դժգոհել է գերմանական ազգային ցանցը կարգավորողի ղեկավար Կլաուս Մյուլլերը, հայտնում է AP-ն:

«Գազի սպառումը չափազանց շատ է ավելացել անցյալ շաբաթ»,- ասել է Մյուլլերը:

Քանի որ Ռուսաստանից բնական գազի հոսքերը նվազում են, Գերմանիայի պաշտոնյաները քաղաքացիներին կոչ են արել նվազեցնել գազի սպառումը եւ խնայել էներգիան ցուրտ ամիսներին:

Ազգային ցանցը կարգավորողի տվյալները ցույց են տալիս, որ գազի սպառումը ոչ թե նվազում, այլ ավելանում է։ Նրա խոսքով՝ անցյալ շաբաթ տնային տնտեսությունների եւ փոքր բիզնեսի շրջանում գազի սպառումը գրեթե 10 տոկոսով բարձր է եղել, քան 2018-2021 թվականների միջին ցուցանիշը:

«Հազիվ թե ձմռանը մեզ հաջողվի խուսափել գազային արտակարգ իրավիճակից առանց մասնավոր, կոմերցիոն եւ արդյունաբերական հատվածներում առնվազն 20 տոկոս խնայողությունների»,- ասել է Մյուլլերը: «Իրավիճակը կարող է շատ լրջանալ, եթե գազի սպառումը էապես չկրճատենք»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ