News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 30
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Երեւանի եւ Բաքվի հարաբերությունները եւ կայուն խաղաղության խթանումը կքննարկվեն Պրահայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման ժամանակ։

«Այսօր Պրահայում հանդիպեցի Ադրբեջանի նախագահի հետ՝ Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։ Այսօր ցերեկը Էմանուել Մակրոնի հետ մենք կրկին կհանդիպենք Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հետ, որպեսզի քննարկենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները եւ տարածաշրջանում կայուն խաղաղության խթանումը»,- գրել է Միշելը Twitter-ում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ