News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները շարունակում են անզիջում պայքարը քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, թմրամիջոցների շրջանառության, ինչպես նաև թղթախաղերի դեպքերի բացառման ուղղությամբ: Հավատարիմ մնալով Կառավարության կողմից որդեգրած թափանցիկ և հաշվետու կառավարման քաղաքականությանը՝ Արդարադատության նախարարությունը ներկայացնում է սեպտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույցը:

Այսպիսով, «Արթիկ» ՔԿՀ-ի 3-րդ դիտաշտարակի ծառայողի կողմից զեկուցվել է, որ արտաքին արգելագոտու կողմից բնակելի գոտուն է մոտենում հեռակառավարվող անօդաչու թռչող սարք (դրոն)։ Ձեռնարկված գործողությունների արդյունքում ծառայողները քրեակատարողական հիմնարկից մոտ 200 մետր հեռավորության վրա նկատել են քաղաքացու, որը հեռակառավարման վահանակով կառավարել է անօդաչու թռչող սարքը։ Քաղաքացին, տեսնելով իրեն մոտեցող ծառայողներին, դիմել է փախուստի, իսկ անօդաչու թռչող սարքն ընկել է ավտոճանապարհի հարակից հատվածում։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնում կազմվել է արձանագրություն, անօդաչու թռչող սարքն առգրավվել է ոստիկանության ծառայողների կողմից։ Զննությամբ պարզվել է նաև, որ թռչող սարքին ամրացված է եղել 3 բջջային հեռախոս։

«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները անվտանգության ռենտգեն սարքի միջոցով զննության են ենթարկել քաղաքացու կողմից դատապարտյալի համար բերված հանձնուքը, որում առկա տորթի միջից հայտնաբերվել է բջջային հեռախոս:

«Գորիս» ՔԿՀ-ի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալի համար որպես հանձնուք բերված սառնարանը, որի ստորին հատվածում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսի  լիցքավորիչներ և մարտկոց, USB լար,  ականջակալներ,  բաժանորդային քարտեր:

«Արմավիր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները տարբեր դեպքերով զննության են ենթարկել դատապարտյալների մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացիներին: Արդյունքում՝ անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուհուն զննության ենթարկելիս, նկատել են, որ վերջինիս այտն անբնական այտուցված է: Ծառայողների պահանջով քաղաքացուհին իր բերանից հանել է փաթեթ, որում առկա են եղել ընդհանուր 4,49 գրամ քաշով մուգ շագանակագույն առանձնացված զանգվածներ:

Տեսակցության եկած քաղաքացիներից մեկի մոտ հայտնաբերվել է մաստակով պատված փաթեթ՝ սպիտակ, բյուրեղանման զանգվածով:

Վերոնշյալ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հսկիչ տրանսպորտային կետում զննության են ենթարկել քաղաքացուն պատկանող Ford Transit մակնիշի ավտոմեքենան, որի ձախ անվադողի վերևի հատվածում թաքցված է եղել մագնիսով ամրացված 2 փաթեթ, որոնցում հայտնաբերվել են բյուրեղանման, մեթամֆետամին տեսակի և շագանակագույն, հերոին տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ, ինչպես նաև բջջային հեռախոսի աքսեսուար և 1 wi-fi սարք։

Մեկ այլ դեպքով՝  «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողներն զննության են ենթարկել կալանավորված անձին ուղղարկված հանձնուքը, որի արդյունքում շաքարավազի միջից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող դարչնագույն զանգված։

Վերը թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նշանակված են դատաքիմիական փորձաքննություններ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ