News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական պետական ​​Orano SA ուրան արտադրող ընկերությունը քննարկում է իր կարողությունները գրեթե 50 տոոկսով ավելացնելու հնարավորությունը, ինչը պայմանավորված է Ռուսաստանից Եվրոպայի էներգետիկ կախվածությունը նվազեցնելու ցանկությամբ, գրում է Bloomberg-ը։

«Ուկրաինայի հակամարտությունը վերակենդանացնում է ուրանի հարստացման արեւմտյան կարողությունների ավելացման հրատապությունը՝ Եվրոպայում վառելիքի հնարավոր պակասից խուսափելու համար»,-ասվում է հոդվածում:

Ֆրանսիայի կենտրոնական հատվածում ուրանի նոր գործարանի կառուցման գնահատվում է 1,3 միլիարդ եվրո։ Նախագիծը ենթադրում է հզորության ընդլայնում։

«Մենք աշխատում ենք տարբեր սցենարների ուղղությամբ, այդ թվում՝ ընդլայնելով մեր Georges Besse II գործարանը, որը կլինի ամենաարագ տարբերակը, ինչպես նաեւ լրացուցիչ հզորություններ ստեղծելով ԱՄՆ-ում»,-ասել է Orano-ի հաղորդակցության բաժնի ղեկավար Քրիստոֆ Նոյնոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ