News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Կոլորադոյի պետական համալսարանի ամերիկացի գիտնականները դեժավյուի էֆեկտի իրենց տարբերակն են առաջ քաշել։ Նրանց հետազոտական աշխատանքը հրապարակվել է The Conversation-ում:

Ամեն մարդ իր կյանքում թեկուզ մեկ անգամ, բայց զգացել է այդ երեւույթը։ Սակայն մինչ այժմ ոչ ոք չի կարողացել մանրամասն բացատրել այն։

«Դեժավյուն հոգեվիճակ է, որի դեպքում մարդը կարող է զգալ, որ ժամանակին եղել է նմանատիպ իրավիճակում կամ վայրում, բայց, ապրելով նման զգացում, անկախ դրա ուժից, սովորաբար չի կարողանում կապել այս հիշողությունը անցյալի կոնկրետ պահի հետ»,- ասում են կոգնիտիվ հոգեբանության ոլորտի փորձագետները:

Իրենց փորձի համար գիտնականները վիրտուալ իրականության մեջ ստեղծել են այնպիսի վայրեր, որոնք մասնակիցները նախկինում չեն տեսել, բայց դասավորությունը եւ մանրամասները ստանդարտ են եղել:

Արդյունքում մասնագետները պարզել են, որ կամավորներն այնպիսի զգացողություն են ունեցել, կարծես նախկինում արդեն եղել են այդ վայրերում։ Հենց այս էֆեկտն է առաջանում դեժավյուի դեպքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ