
Ղրղզստանի պաշտպանության նախարարությունը որոշել է չեղարկել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխորտակելի եղբայրություն-2022» հրամանատարաշտաբային զորավարժությունները, հայտնում է Sputnik լրատվական գործակալության ղրղզական ծառայությունը՝ հղում տալով գերատեսչության մամուլի ծառայությանը։
Զորավարժությունները նախատեսվում էր անցկացնել հոկտեմբերին Ղրղզստանում։ Դրանց չեղարկման պատճառը չի նշվում։