News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «հարցի լրիվ սխալ ձեւակերպում» է անվանել այն, արդյոք Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունը միջուկային դոկտրինի շրջաակում է։

«Ոչ: Դա հարցի բոլորովին սխալ ձեւակերպում է», - ասել է նա «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ՌԴ կարեւոր ենթակառուցվածքը ոչնչացնելու նպատակի մասին հայտարարությունը վերաբերում էր, Ռուսաստանի կողմից իր միջուկային զենքի օգտագործման հնարավորությանը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի հետ հանդիպման ընթացքում Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունն անվանել էր ահաբեկչություն, որի նպատակն է ոչնչացնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական կարեւոր ենթակառուցվածքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ