News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նիդեռլանդների խորհրդարանում ներկայացված քաղաքական  ուժերը` Քրիստոնեական միությունը (ChristenUnie), Սոցիալիստական կուըսակցությունը(SP), Քաղաքական բարեփոխական կուսակցությունը (SGP) եւ Հանուն ազատության կուսակցությունը (PVV) Հայոց ցեղասպանության մասին գրավոր հարցում են ուղարկել երկրի արտգործնախարար Ուրի Ռոզենտալին, հաղորդում է «Nouvelles d’Arménie»-ին:

Պատասխան նամակում Ռոզենտալը խոսել է «1915թ-ի սարսափելի իրադարձությունների մասին», ինչպես նաեւ « Հայաստանի եւ Թուրքիայի  միջեւ այդ հարցով երկխոսություն սկսելու » անհրաժեշտության մասին: Նա խուսափել է իր նամակում «ցեղասպանուոյւն» բառն օգտագործելուց:

Տարիներ շարունակ եւ հոլանդացի քաղաքական գործիչները, եւ ԶԼՄ-ներն օգտագործում են «Հայոց ցեղասպանություն» տերմինը:  Այն օգտգործվել էր նաեւ նախորդ արտգործնախարարի, այդ թվում`  գործեղ փոխվարչապետ  Մաքսիմ Վերխագենի կողմից  խորհրդարանական լսումների ժամանակ:  Ինչպես երեւոմ է,  հոլանդական նոր կառավարությունը Թուրքիայի ճնշման ներքո փոխել է իր դիրքորոշումը:

Վերոնշյալ խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչները ԱԳ նախարարին հարցրել են, թե  ինչու «ցեղասպանություն»տերմինը չի օգտագործվել նրա նամակում:

Կուսակցույթւոնների ներկայցուցիչները  հիշեցրել են, որ երկրի խորհրդարանը միաձայն հանձնարարական է ընդունել, որպեսզի  «կառավարությունը  Թուրքիայի ԵՄ հնարավոր անդամակցության բանակցությունների համտեքստում  Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը օրակարգում ընդգրկի»: Նրանք հարցրել են նախարարին, արդյոք  փոփոխություն է կատարվել որդեգրված քաղաքականության մեջ եւ եթե այո` ապա որոնք են պատճառները:

Նրանք նաեւ հարց են ուղղել, թե արդյոք նախարարը ցանկանում է ուսումնասիրել Հաագայից դուրս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման հարցը:

Նախարար Ռոզենտելը գրել էր, որ կառավարությունը չի պաշտպանում Միւջազգային քրեական դատարանի մոտ նման հուշարձանի կառուցման գաղափարը:

Հոլանդական ԶԼՄ-ները հրապարկել էին նախարարի պատախանը: «De Volkskrant» հարապարակված  պատասխան հոդվածում Քրիստոնեկան միության կուսակցության անդամենր Վան Դեյքեն, Վորդեժվինդը եւ Սեգերսը սուր քննադատության են ենթարկել նախարարի նամակը եւ կոչ արել համարձակություն դրսեւորել:

Նիդեռլանդների հայկական կազմակերպությունենրի ֆեդերացիան(FAON) ողջունել է խորհրդարանականների քննադատական արձագանքը, եւ հիասթափություն  հայտնել նախարարի դիրքորոշման առնչությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ