News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Այժմ դրամի ռեւալվացիայի գործոններն ավելի ուժեղ են, քան դեւալվացիայի  գործոնները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ տնտեսական հարցերի գրասենյակի ղեկավար Սուրեն Պարսյանը։

Նա պարզաբանեց, որ քանի դեռ Ռուսաստանից ռուսաստանցիների եւ փողերի հոսքը շարունակվում է, դոլարի փոխարժեքը կպահպանվի 410 դրամի սահմաններում։ Նրա խոսքով՝ դոլարային հոսքի վրա ազդում են նաեւ 2,5 միլիարդ դոլարի տրանսֆերտները, մետաղների գների աճով պայմանավորված արտահանման աճը, պետական ​​պարտքի աճը (միեւնույն ժամանակ դոլարով պարտքը նվազել է, իսկ դրամով՝ աճել): 

«Ռազմական իրավիճակի հետ կապված բացասական սպասելիքները եւս ազդում են դոլարի վրա։ Սեպտեմբերին ռազմական գործողությունների ժամանակ դոլարը թանկացավ, սակայն Ռուսաստանում հայտարարված մասնակի մոբիլիզացիան մեծացրեց ռուբլու ծավալը Հայաստանում եւ հանգեցրեց դոլարի ծավալի նվազման»,-նշեց Պարսյանը։

Փորձագետը հիշեցրեց նաեւ կառավարության կողմից կապիտալ ծախսերի 41 տոկոսի չկատարման մասին։ «Սա խոսում է այն մասին, որ հնարավոր չի եղել իրականացնել շինարարական ծրագրեր, ինչը հանգեցնում է դրամի ռեւալվացիայի եւ խնդիրներ ստեղծում բնակչության համար»,-հավելեց  նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ