News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Թուրիայի Անթալիա նահանգի Ալանիայի շրջանում Alara Park հյուրանոցի տնօրեն Մուրադ Դեմիջանը հայտարարել է, թե ռուսական մամուլը ստահոդ լուրեր է տարածել, թե իրենց հյուրանոցում ռուս զբոսաշրջիկներ են թունավորվել։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝  Alara Park հյուրանոցի տնօրենը նշել է, թե իրենք սննդի, խմիչքի եւ լողավազանի մաքրության հետ կապված որեւէ խնդիր չունեն, քանի որ դրանք անցնում են պետական ստուգում։ «Մեր հյուրանոցում մոտ 1000 զբոսաշրջիկ է հանգստանում, որոնցից 300-ը երեխաներ են։

Հյուրանոցի բուժկետ են դիմում օրական 5 կամ 7  զբոսաշրջիկ, ովքեր հիմնականում գանգատվում են գլխացավից եւ հարբուխից։ Դրանք սովորական ցուցանիշներ են։ Իսկ թունավորվածության դեպք մեր հյուրանոցում երբեք չի գրանցվել։ Մենք պատրաստվում ենք փոխհատուցման դատական հայց ներկայացնել ռուսական թերթերի դեմ», -ասել է Մուրադ Դեմիջանը։

Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Ալանիայի Alara Park հյուրանոցում ռուս զբոսաշրջիկներ են թունավորվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ