News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 08
Տեսնել լրահոսը

Հայ ռազմագերիների մահապատիժը, որը, ըստ ամենայնի, իրականացվել է ադրբեջանցի զինվորների կողմից 2022 թվականի սեպտեմբերին` երկրների միջեւ ռազմական գործողությունների ժամանակ, ռազմական հանցագործություն է, որը պետք է պատասխանատվության ենթարկվի, ասվում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Կազմակերպությունը վերլուծել է հոկտեմբերի սկզբին սոցցանցերում հրապարակված տեսանյութը, որտեղ երեւում է առնվազն յոթ հայ ռազմագերիների արտադատական ​​մահապատիժը:

«Հանձնված զինվորների սպանությունը սարսափելի պատերազմական հանցագործություն է... Այս զինվորները գերի են ընկել եւ վայր դրել զենքերը: Նրանց գերեվարած ադրբեջանական զորքերը պարտավոր էին մարդասիրաբար վերաբերվել նրանց, փոխարենը կարծես սառնասրտորեն գնդակահարել էին ։ Այժմ նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն», - ասում է Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը:

Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է արդյունավետ հետաքննություն ապահովեն եւ պատասխանատվության ենթարկեն այս հանցագործության համար պատասխանատու զինվորներին ու հրամանատարներին։

Նշվում է, որ սպանությունները տեղի են ունեցել սեպտեմբերի կեսերին տեղի ունեցած մարտերի ժամանակ, երբ Ադրբեջանը ներխուժել է Հայաստան եւ հարձակումներ իրականացրել սահմանի երկայնքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ