News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վարշավայի համալսարանի մարդաբաններն ուսումնասիրել են Լեհաստանի Թունել Վելկի քարանձավում 50 տարի առաջ հայտնաբերված քարե գործիքները եւ եկել այն եզրահանգման, որ դրանք պատկանել են մարդու անհետացած տեսակին: Գիտնականների աշխատանքը հրապարակվել է Scientific Reports ամսագրում:

Գիտնականների տվյալներով՝ դրանք համարվում են տարածաշրջանում երբեւէ հայտնաբերված ամենահին գործիքները:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ քարանձավում հայտնաբերված գործիքների տարիքը առավելագույնը մի քանի տասնյակ հազար տարի է։ Սակայն քննությունը ցույց է տվել, որ դրանք 450 000-ից մինչեւ 550 000 տարվա պատմություն ունեն:

Գիտնականները ենթադրում են, որ գործիքները պատրաստվել են անհետացած մարդկային տեսակի՝ Homo heidelbergensis (Հայդելբերգյան մարդ) կողմից: Հնագետները հայդելբերգյան մարդուն համարում են նեանդերտալացիների եւ ժամանակակից մարդկանց վերջին ընդհանուր նախնին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ