News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Իրանի ժողովուրդը թույլ չի տա պետության պառակտում՝ չնայած ԱՄՆ-ի եւ Իսրայելի համապատասխան փորձերին։ Այս մասին  հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։ Al Mayadeen-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Թեհրանը շարունակում է զարգանալ եւ պահպանել տարածաշրջանում առաջատար դիրքը։

«ԱՄՆ-ն եւ Իսրայելը բավականաչափ ուժեղ չեն Իրանը պառակտելու համար։ Իրանի հզոր ժողովուրդը դա թույլ չի տա։ Իրանը զարգանում է՝ չնայած պատժամիջոցներին, եւ տարածաշրջանում առաջին եւ վերջին խոսքը մերն է»,-նշել է նա։  

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է հեռանա Մերձավոր Արեւելքից, քանի որ չունի Թեհրանին դիմակայելու ռեսուրսներ։ Նա նաեւ հավելել է, որ ամերիկացիները փորձում են տիրել տարածաշրջանին, որպեսզի անարգել «թալանեն» դրա մաս կազմող պետությունները։

«Եվրոպացիները ժամանակին անկախ քաղաքականություն են վարել, բայց այսօր նրանք ենթարկվում են Ամերիկային, իսկ ուկրաինական ճգնաժամի ժամանակ Եվրոպային հասցված վնասը պայմանավորված է ԱՄՆ-ից կախվածությամբ»,-ընդգծել է Վելայաթին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ