News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստան մուտքի անսպասելի արգելքը համարում եմ վիրավորական, այն մտցվել է Ռուսաստանում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների առաջիկա եռակողմ հանդիպման ֆոնին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Որոշումը, նրա խոսքով, հիմնավորվում է նրանով, որ իր կողմից ասված խոսքերը վնասում են Հայաստանին։ Նա վստահեցրեց, որ Հայաստանի իշխանությունների որոշումը չի ազդի իր հայանպաստ գործունեության վրա, եւ Ղարաբաղի հայերի նկատմամբ Հայաստանի իշխանությունների գործողությունները դավաճանություն անվանեց։

Զատուլինը հիշեցրեց, որ ինքը միշտ հանդես է եկել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման օգտին, իսկ ժամանակին Պետդումայում դարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնողը։ Պատգամավորը հայտնեց, որ համապատասխան նոտան ստացել է Հայաստանի խորհրդարանից։ «Դրանում իմ այցը անցանկալի են անվանել։ Սա ես գնահատում եմ որպես «Լազարեւյան ակումբի» նիստը խափանելու փորձ, որին հրավիրված էին նաեւ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչներ»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով, պաշտոնական Երեւանը ձգտում է Հայաստանը Ռուսաստանի դաշնակցից վերածել Արեւմուտքի դաշնակցի։ Զատուլինը մանիպուլյացիա անվանեց Ռուսաստանին իր պարտականությունները չկատարելու մեջ մեղադրելու փորձը՝ հիշեցնելով, որ Ղարաբաղում հենց ռուս խաղաղապահներն են։ Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովի ղեկավարության նամակում ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ղեկավարության անունից հայտնում ենք, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության դեմ վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջեւ բարեկամական եւ դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։ Այս առումով ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»»։

Հիշեցնենք, որ համապատասխան «արտահոսքը» ավելի վաղ հրապարակել էր ՀՀ վարչապետի ընտանիքի «Հայկական ժամանակ» թերթը։ Թերթը որոշումը «բացատրում է» Զատուլինի իբր բազմիցս հնչեցրած այն կարծիքով, թե 44-օրյա պատերազմում պարտության մեղավորը իշխանություններն են։ «Ավելին՝ ներխուժելով Հայաստանի ներքաղաքական կյանք՝ Զատուլինը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է, թե Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Զատուլինը հասցրել էր անգամ ՀՀ իշխանություններին մեղադրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրելու համար։ Իսկ Հայաստան կատարած վերջին այցելության ժամանակ «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցի ընթացքում նա մեղադրել էր վարչապետին ՀՀ սուվերեն տարածքով «միջանցք» ստորագրելու համար։ «Հնարավոր միջանցքի շուրջ հարցերը պետք է տալ ստորագրողներին, «միջանցքը» ստորագրել է Փաշինյանը»,- ըստ թերթի՝ ասել է Զատուլինը։

Արամ Դանիելյան

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ