News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի Հանրապետությունն ամեն օր ենթարկվում է հարձակման, իսկ մենք լսում ենք տարբեր հեքիաթներ հեռուստատեսթյունների այդ հայտնի դերակարատների կողմից. մենք ունենք հարձակման հետեւանքով 240 զոհ, մենք ունենք մեր սահման ներխուժած օտարերկրյա զորք: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հայաստանն այդքան մեծ չի, որ հանդուրժի թեկուզ մեկ մետր զիջում եւ ասի՝ հարաբերություններ ենք հաստատում: Հայաստանը ոչ մի երկրի հետ իր հարաբերությունները չի փչացնում: Հայաստանն  ուզում է, որ իր նկատմամբ լինեն արդար, որ իր սահմանների նկատմամբ պարտավորությունները, որ վերցվել են, ի կատար ածվեն եւ դրա համար անելու է ամեն ինչ: Այստեղ էմոցի չկա, սիրել-չսիրելու հարց րչկա, կան պարտավորություններ, որոնց կատարմանը մենք հետամուտ ենք լինելու եւ փորձելու ենք բոլոր հնարավոր միջոցներով մեր տղաների կյանքը, մեր սահմանները պաշտպանենք»,-ասաց նա:

Ավելի ուշ ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը պարզաբանում էր տարածել՝ նշելով. «Այսօր ճեպազրույցին ՀՀ ԱԺ նախագահի կողմից հրապարակած ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը շփոթմունքի արդյունք է: Խնդրում եմ թիվը հրապարակելիս՝ հաշվի առնել պաշտոնական տվյալները: Հայցում եմ բոլորի ներողամտությունը: Շնորհակալ եմ համագործակցության համար»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14–ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ագրեսիայի հետևանքով զոհերի և անհայտ կորածների թիվն այժմ գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։  Փաշինյանի խոսքով, վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ, իսկ անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սրանք Սովետական Հայաստանի սահմաններն են, եւ այդ սահմանները ոչ մի իրավական ուժ չեն կարող ունենալ. Աջապահյան
Մենք ոչ մի թիչ հող հանձնելու չունեինք եւ չունենք, ուրիշ բան, որ հանձնել ենք, բայց…
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի ջրի ակունքները հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո. Զեկույց
Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ Կառավարության հայտարարած, այսպես կոչված, դելիմիտացիայի կամ սահմանազատման գործընթացը հեռանկարում...
Մեզ գոհացրել է Նիկոլ Փաշինյանի խոսքը. Բերքաբերի բնակիչ
32 տարի է 850 հեկտար հողամաս թուրքի ձեռքին է, ո՞վ եկավ ասաց, ինչու է այդպես: Հիմա գլխացավանք ենք սարքել, ասում ենք՝ Ոսկեպար, Ոսկեպար: Էդ որտե՞ղ էին էդ…
Ամենաշատ