News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Նախօրեին ՀԱՊԿ նիստը եղել է դռնփակ, բայց մեր գործընկերները հրապարակել են որոշ տեղեկություններ, ես էլ եմ ուզում հրապարակել որոշ տեղեկություններ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բոլոր հարցերը պարզ, թափանցիկ դրվել են մեր գործընկերների առջեւ: Նրանք էլ իրենց նկատառումներն ունեն: Երեկվա քննարկումը շատ բաց, անկեղծ, պարզ քննարկում ստացվեց, որտեղ մենք մեր բոլոր հարցերը դրեցինք:

Մեզ ասում են՝ տեսեք արեւմտյան, ԵՄ-ի դիտորդներ են եկել Հայաստան, էդ ո՞վ է հրավիրել իրենց: Ասացի՝ ես եմ հրավիրել, եւ հրավիրել եմ մի պարզ եւ մի բարդ պատճառով: Բարդ պատճառն այն է, որ ի հեճուկս պայմանավորվածության եւ պայմանագրերի, Ադրբեջանի օկուպացիային ՀԱՊԿ-ի արձագանքը համարել եմ ոչ պատշաճ, երկրորդը, արդեն երկար ժամանակ Ադրբեջանը արեւմտյան երկրներին, ԵՄ-ին ներկայացնում է, որ ՀՀ կառավարությունը եւ անձամբ վարչապետ Փաշինյանը ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում Հայաստան, դրանով սպառնալիք ստեղծելով Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը, անվտանգությանը:

Մեր եվրոպացի գործընկերները մեզ ասում են՝ դուք ոնց որ ժողովրդավարական երկիր եք, ոնց որ խաղաղության օրակարգ եռք որդեգրել, ինչու եք ռուսական նորանոր զորքեր բերում եւ սպառնալիք սետղծում Ադրբեջանի անվտանգության համար: Ես էլ ասացի՝ եթե մեր փաստարկները ձեզ համար համոզիչ չեն, դուք դիտորդական առաքելություն ձեւավորեք, եկեք տեսեք՝ տեղում ինչ է կատարվում»,-ասաց նա:

Փաշինյանը նեւ հավելեց, որ երեկ ՀԱՊԿ նիստում այս մասին խոսել է նշելով. «Փաստորեն ստացվում է, որ ռուսական զորքերը Հայաստանի սահմանին կանգնելով սպառնալիք են ստեղծո՞ւմ Ադրբեջանի անվտանգության համար»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ նաեւ նրան, որ ՀԱՊԿ-ի առաջնորդներից մեկը  հայտարարել է, թե Ադրբեջանը իրենց հարազատ երկիր է. «Բայց կներեք, խոսքը էմոցիաների մասին չէ, մեկը մեկին կարող է ավել կամ պակաս սիրել, լինել ավելի հարազատ, խոսքը ՀԱՊԿ-ի պայմանագրային պարտավորությունների մասին է, օրենքի մասին է: Ով ում ինչան է սիրում, բացարձակ կապ չունի: Կա ստեղծված իրավիճակ, հիմա պետք է պարզել, այդ վիճակին տրվո՞ւմ է քաղաքական գնահատական: Քաղաքական գնահատականն այն է, որ Ադրբեջանն ագրեսիա է իրականացրել Հայաստանի դեմ եւ օկուպացրել ՀՀ տարածքներ:

Սեպտեմբերի 13-ին ես ակնկալում էի, որ ՀԱՊԿ-ը նման գնահատականով հանդես գա: Իրենք ասացին՝ եկեք դիտորդական առաքելություն իրականացնենք,  տեսնենք տեղում ինչ է կատարվում, հետո դիրքորոշում կարտահայտենք: Ասացի՝ շատ լավ, ՀԱՊԿ-ը եկավ տեղում արձանագրեց եւ երեկվա նիստում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն արձանագրեց, որ հարձակում է տեղի ունեցել Ադրբեջանի կողմից, որ օկուպացվել են ՀՀ տարածքներ: Դե եկեք քաղաքական գնահատական տանք, որն իմ ցանկությունը չէ, դա ամրագրված է ՀԱՊԿ-ի հիմնարար փաստաթղթերում: Երկրորդ, պետք է ճանապարհային քարտեզ ընդունենք, թե ինչպես ենք վերականգնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Ճանապարհային քարտեզը կարող է լինել հետեւյալը. առաջին, դիվանագիտական ճանապարհով աշխատանք Ադրբեջանի հետ, եւ եթե դա չի աշխատում, ՀԱՊԿ-ը պետք է արդեն ուժային գործողություն պլանավորի իր անդամ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Մենք որոշեցինք, որ ԱԳ նախարարներին տանք հանձնարարական, որ այդ խնդիրը լուծեն»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, երեկ գիշեր…  
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
Նա կոչ արեց խաղաղության հասնել այնպես, որ Կիրանցի բնակիչը այս պրոցեսից…
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
Առավոտյան մոտեցա ոստիկաններին, խնդրեցի ճանապարհը բացել, որ կողքի գյուղերի ժողովուրդը ստիպված չլինեն այդքան ժամանակ ծախսել ու շրջանցել, ասացին վաղը կբացվի ճանապարհը...
Ձեր երեխայի դպրոցից հեռացեք 150-160 մետր և պատկերացրեք Կիրանցի նոր դպրոցի հեռավորությունը թշնամուց. իրանագետ
Սա, ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ…
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Ոստիկանական ուժերը, սակայն, շարունակում են փակ պահել գյուղի երկու մուտքերը` Սարիգյուղի և Բաղանիսի կողմից...
Ներքին զորքերը  փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը...
Ամենաշատ