News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ որքան երկար ձգձգի Կիեւը բանակցությունները, այնքան իր համար ավելի դժվար կլինի համաձայնության գալ Մոսկվայի հետ։ Լավրովն ասյ մասին խոսել է «Աշխարհի եզրին. Կարիբյան ճգնաժամի դասերը» ֆիլմի համար տված հարցազրույցում, որը հրապարակված է արտաքին գործերի նախարարության կայքում։

Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ Մոսկվան երբեք չի մերժել եւ երբեք չի հրաժարվում բանակցություններից, եւ որ նրանք, ովքեր հրաժարվում են, մասնավորապես Կիեւը՝ «արեւմտյան հովանավորների անմիջական ցուցումով», պետք է տեղյակ լինեն, որ բանակցությունների հարցում հետագա դժվարություններ կունենան։

Լավրովն ընդգծել է, որ սեպտեմբերի 30-ին Կրեմլում ունեցած իր ելույթում պետության ղեկավարը կրկին կոչ է արել Կիեւի իշխանություններին՝ դադարեցնել ռազմական գործողությունները եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Արեւմուտքը հերթական անգամ չի լսել, իսկ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նույնիսկ հրամանագիր է ստորագրել, որով արգելում էր Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնագրերը։

«Նա կատակերգական արտիստ է, սակայն հիմա կատակերգություն չէ: Ուկրաինայում իրադարձությունները ողբերգական ընթացք են ստանում այն ​​ամենի պատճառով, ինչ կատարվում է այս ռեժիմի որոք, որը վայելում է Արեւմուտքի բացարձակ անպատժելիությունը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ