News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ռուսաստանի միջնորդությամբ իրենց հակամարտության կարգավորման հարցում շահագրգռվածությունը, եւ այդ աշխատանքը կշարունակվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Կողմերը հաստատել են իրենց շահագրգռվածությունը՝ շարունակելու մեր միջնորդական ջանքերը, ուստի աշխատանքը կշարունակվի»,- ասել է Պեսկովը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սոչիում կայացել է Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան գագաթաժողովը։ Ռուսաստանի Դաշնության նախագահը առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ, որից հետո կայացել է եռակողմ ձեւաչափով հանդիպում։ Արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ