News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը բանակցությունների տրամաբանությունից կտրված եւ ամենեւին ոչ դաշնակցային-գործընկերային։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման։

«Բելառուսի նախագահի հայտարարությունները հախուռն են, բանակցությունների տրամաբանությունից կտրված եւ ամենեւին ոչ դաշնակցային-գործընկերային։ Դրանք հարցականի տակ են դնում իր իսկ կողմից ՀԱՊԿ շրջանակներում ստորագրած անդամ-պետության պարտավորությունները»,-նշել է Հունանյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ արտահերթ նիստում Լուկաշենկոն հայտարարել է, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ պետությունների համար թշնամի կամ հակառակորդ չէ, ճիշտ չի լինի ՀԱՊԿ-ը հակադրել Ադրբեջանին: Նա շեշտել է` Ադրբեջանն այժմ գլխավորում է բացարձակապես «մեր մարդը՝ Իլհամ Ալիեւը»։ Բելառուսի նախագահը հավելել է, որ ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Հայաստանը Բելառուսի համար «հարազատ» երկրներ են, եւ հակամարտությունը երկու երկրների միջեւ պետք է կարգավորվի բացարձակապես խաղաղ ճանապարհով: Երեկ Մինսկում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ էլ Լուկաշենկոն ասել է, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակներ վաղուց է առաջարկել, սակայն Հայաստանը չի համաձայնել, եւ Ադրբեջանի նախագահին այլ լուծում չի մնացել, քան ուժայինը:

 Լուկաշենկոն՝ հայ-ադրբեջանական հակամարտության մասին. ինչո՞ւ եք կռվում այդ լեռներում, ուր այծերն անգամ չեն գնում

Ինչո՞ւ են ներքաշել ԵՄ-ին, ինչո՞ւ են այնտեղ ներքաշում ԵԱՀԿ-ին. Լուկաշենկոն հայ-ադրբեջանական հակամարտության մասին

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծուղակ փաստաբանների համար. Արդյո՞ք Ալմա-Աթայի հռչակագիրն իրավաբանորեն պարտավորեցնող է Ադրբեջանի համար
Նույն գլխի 3-րդ հոդվածի համաձայն՝ «1922 թվականի դեկտեմբերի 30-ի ԽՍՀՄ ստեղծման մասին պայմանագիրն անվավեր է Ադրբեջանին վերաբերող մասի ստորագրման պահից...
Չափազանց կարևոր է Հայաստանի  համար, որ մարդիկ հանգիստ լինեն. ԵՄ դեսպան
Պետք է երկխոսություն ու քննարկում ունենալ...
Բաքուն դժկամություն է հայտնում խաղաղության պայմանագրի նախագծում Ալմաթիի հռչակագրին հստակ հղում անելու հարցում. Միրզոյան
Այն ավելի համապարփակ փաստաթուղթ է,  հարցում և որը պատրաստվում են ստորագրել երկու երկրները...
Սա հանցագործության մասին հաղորդում է. իշխանությունը կա'մ թաքցնում է քարտեզները, կա'մ ոչնչացվել է. Տիգրան Աբրահամյան
ԱՆ հայտարարությունը լի էր մանիպուլյացիաներով և անթաքույց ստով...
Հավատում ենք, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. Միրզոյանի հարցազրույցը Al-Jazeera-ին
Վերջերս սահմանազատման հարցերով զբաղվող կոմիտեի ղեկավարները՝ երկու երկրների փոխվարչապետերը, եկան համաձայնության, որ...
Հայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․ ՀՀ նախագահ
Վահագն Խաչատուրյանը ՀՀ քաղաքացիներին հորդորեց վստահել իշխանության գործողություններին և չտրվել այն սադրանքներին, որոնք շատ դեպքերում նպատակ...
Ամենաշատ