News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա առթիվ բարելավել է ավանդների պայմանները։ Կախված ներդրման ժամկետից՝ ՀՀ դրամով ավանդների առավելագույն տոկոսադրույքն աճել է 0,5 տոկոսային կետով՝ մինչև 10․5%: ՌԴ ռուբլով միջոցների ներդրման դեպքում առավելագույն աճը կազմել է 3 տոկոսային կետ՝ մինչև 5․5%։ Առաջարկը տարածվում է «Շահավետ» և «Պրոգրես» ավանդների վրա։

30 օրից մինչև 2 տարի ժամկետով «Շահավետ»  ավանդը ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ՀՀ դրամով ներդնել մինչև 10․5% տարեկան առավելագույն տոկոսադրույքով և ռուսական ռուբլով՝ մինչև 5․5% տարեկան տոկոսադրույքով: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազ․ ՀՀ դրամ կամ 10 հազ․ ՌԴ ռուբլի, տոկոսները հաշվարկվում են ավանդի ժամկետի վերջում: Տվյալ պրոդուկտի շրջանակներում համալրման և մասնակի ելքագրման հնարավորություններ նախատեսված չեն: Նոր առաջարկը գործում է մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 15-ը։

ՀՀ դրամով «Պրոգրես» ավանդատեսակի առավելագույն եկամտաբերությունն աճել է մինչև տարեկան 9․22%, ռուսական ռուբլով` մինչև 4․87%: Համալրման հնարավորությամբ այս ավանդը հասանելի է սկսած 30 հազ․ ՀՀ դրամից կամ 5 հազ․ ՌԴ ռուբլուց, 30 օրից մինչև 2 տարի ժամկետով:

«ՀՀ Կենտրոնական բանկի կողմից պահպանվող երկնիշ հիմնական դրույքաչափի ֆոնին այսօր խնայողական պրոդուկտների նկատմամբ հաճախորդների պահանջարկը շարունակում է բարձր մնալ։ Հաշվի առնելով ավանդատուների պահանջները՝ մենք որոշել ենք բարելավել մեր երկու ամենապահանջված ժամկետային ավանդների պայմանները, որոնք կարելի է ներդնել առավելագույն շահավետ պայմաններով ՀՀ դրամով և ՌԴ ռուբլով։ Ներկա պահին այս արժույթներով ավանդների մասնաբաժինը կազմում է բոլոր արտարժույթներով ներդրված ավանդների ավելի քան 90%-ը։ Միևնույն ժամանակ, ՀՀ դրամով ավանդները  հաճախորդներին հասանելի են շուկայականից բարձր տոկոսադրույքով»,- մեկնաբանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Հայկ Գևորգյանը:

Ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ձևակերպել և համալրել ավանդներ ինչպես բանկի մասնաճյուղերում, այնպես էլ հեռահար՝ Վիդեո բանկ ծառայության միջոցով:

Բոլոր ավանդները երաշխավորված են ՀՀ ԿԲ կողմից հիմնված Ավանդների հատուցումն երաշխավորող հիմնադրամի կողմից։

Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտային հարկը կազմում է 10%:

Գործող ավանդների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Ներկայացնել փոխարկման պատվեր հաճախորդի կողմից առաջարկվող փոխարժեքո...
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Ամենաշատ