News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Մոսկվայում երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների հետ, որոնց ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։

ՌԴ Անվտանգության խորհուրդը հայտնում է, որ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը քննարկվել են ազգային եւ տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակում ռուս-հայկական համագործակցության հարցեր, ինչպես նաեւ ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությունը։

ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ քննարկվել են տարածաշրջանում անվտանգության մի շարք հարցեր, ինչպես նաեւ տեղեկատվական անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ռուս-ադրբեջանական համագործակցության հետագա միջոցառումները։ Բացի այդ, զրուցակիցները ստորագրել են երկու երկրների անվտանգության խորհուրդների միջոցով 2023-2024 թվականների համագործակցության ծրագիր՝ ընդգծելով, որ այդ ծրագրի իրականացումը կծառայի Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը։

Բանակցությունները տեղի են ունեցել Մոսկվայում ընթացող ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների տասներորդ տարեկան հանդիպման շրջանակում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ