News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Համաշխարհային Բանկի` Հայաստանում պետական հատվածի արդիականացման երրորդ և չորրորդ ծրագրերն (PSMP 3 և PSMP 4) իրականացնող թիմի ներկայացուցիչներին:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Պաշտպանը գոհունակություն է հայտնել հանդիպման համար, ներկայացրել հաստատության գործառույթները ու նշել, որ հաստատությունը հասարակության կողմից ունի վստահության բարձր մակարդակ։

Գրիգորյանը խոսել է կանանց սոցիալական, քաղաքական, տնտեսական հզորացման անհրաժեշտության և առաջիկա ծրագրերի մասին, անդրադարձել սեռով պայմանավորված բռնության ու ընտանիքում բռնության դեպքերի կանխարգելման վերաբերյալ տարվող աշխատանքներին։

Զրուցակիցները քննարկել են Պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ հզորացմանն աջակցելու տարբերակներ, մասնավորապես՝ հաստատության կողմից կիրառվող գործառնական համակարգերի թվայնացման, արդիականացման և տվյալների անվտանգության վերաբերյալ հարցեր, պայմանավորվել հաջորդիվ գործողությունների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ