News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ալիեւը հիմա էլ սպառնալիքներ է հնչեցնում օտարերկրյա առաջնորդների հասցեին։

Նա այցելել է օկուպացված հայկական Շուշի քաղաք եւ մի շարք հայտարարություններ արել։ Ըստ սովորության՝ նա սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։

Նախ Ալիեւը հայտարարել է, որ հաջորդ տարի Ադրբեջանի բյուջեն կհասնի ռեկորդային ցուցանիշի։ «Ադրբեջանի պետբյուջեն հաջորդ տարի կհասնի ռեկորդային ցուցանիշի։ Հայաստանում գլուխ են բարձրացրել ռեւանշիստական ուժերը։ Հայաստանում ի հայտ են եկել ուժեր եւ շրջանակներ, որոնք չեն ցանկանում հաշտվել պատերազմի արդյունքների հետ»,-ասել է նա։

Ապա Ալիեւը հայտարարել է, որ «Հայաստանը լիարժեք չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության դրույթները, ամբողջությամբ դուրս չի բերել Ղարաբաղից զորքերը»։ Սա այն դեպքում, երբ հայտարարությունը նման բան չի ենթադրում, բացի այդ, Հայաստանի զորքերը երբեք չեն եղել Արցախում։

«Հայաստանը մեզ չի տրամադրել Զանգեզուրի միջանցքը եւ պարբերաբար ռազմական սադրանքների է դիմում։ Իհարկե, մենք պատրաստ ենք»,-ասել է նա։

Ալիեւը հավելել է, որ Ադրբեջանը «պատերազմ չի ցանկանում»։ «Մենք խաղաղություն ենք ուզում, արդար խաղաղություն։ Մեր առաք քաշած պայմաններն արդար են, հիմնված միջազգային իրավունքի վրա։ Եթե Հայաստանը կամք դրսեւորի՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար, ապա այն կկնքվի։ Կյանքը ցույց կտա՝ ինչ կլինի հետ»,-հավելել է Ալիեւը։

Ալիեւը կրկնել է իր կողմից սիրված արտահայտությունը․ «իմ համբերությունն անսահման չէ, եւ եթե Հայաստանը չկատարի իր պարտականությունները, ապա Ադրբեջանն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի»։

«Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո Փաշինյանը պարզապես վախեցավ եւ առանց որեւէ կրակոցի մեզ վերադարձրեց օկուպացված Աղդամը, Քելբաջարը, Լաչինը»,-ասել է Ալիեւը։

Խոսելով Զանգեզուրի միջանցքի մասին՝ Ալիեւը սպառնացել է․ «Զանգեզուրի միջանցքը Հայաստանի պատասխանատվությունն է։ Հայաստանը պարտավորություն է ստանձնել։ Երկու տարի է՝ մենք ապահովում ենք Լաչինով Հայաստանից Ղարաբաղ եւ հակառակ ուղղությամբ ավտոմեքենաների տեղաշարժը։ Հայաստանը եւս պարտավորվել է ապահովել Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ ճանապարհային հաղորդակցությունը։ Երկու տարի է անցել, տեխնիկական-տնտեսական հիմնավորումներ չկան, չկա առաջընթաց։ Ո՞ւմ են սպասում։ Ներկայիս ադրբեջանական բանակն ավելի ուժեղ է, քան երկու տարի առաջ»։ 

«Հայաստանը պետք է հստակ հասկանա՝ ինչ է դա նշանակում։ Ռազմավարական բարձունքից մենք կարող ենք տեսնել Ղարաքիլսան, Ղաֆանը, Գորուսը եւ Իստիսուն (հայկական քաղաքների ադրբեջանական աղճատված անվանումները)։  Մեծ Գյոյչա լիճը եւս մեր աչքի առջեւ է։ Այդ ամենն իրողություն է։ Մենք այդ իրողությունները ստեղծել ենք Հայրենական պատերազմից հետո։ Ինչո՞ւ։ Առաջին հերթին՝ ի պատասխան Հայաստանի ռազմական սադրանքների, մյուս կողմից, ապահովելու մեզ հետագա սադրանքներից։ Հայկական բանակի դիրքերի մեծ մասը երեւում է նշված բարձունքներից։ Եվ եթե այնտեղ ուժերի կենտրոնացում իրականացվի, ապա մենք անհապաղ միջոցներ կձեռնարկենք»,-ասել է Ալիեւը։

Նա դիմել է Հայաստանին աջակցություն ցուցաբերող որոշ մուսուլմանական երկրների։ «Մենք սերտ հարաբերություններ ենք հաստատ մուսուլմանական երկրների հետ եւ բացատրել, որ Հայաստանն ագրեսիվ քաղաքականություն է վարում ոչ միայն մեր, այլ նաեւ մուսուլմանական աշխարհի դեմ։ Մզկիթներ ոչնչացնողները չեն կարող բարեկամանալ մուսուլմանական երկրների հետ։ Կարո՞ղ ենք արդյոք մուսուլմանական առաջնորդները գրկախառնվել նրանց հետ, ովքեր մզկիթներ են ոչնչացնում։ Սա երկերեսանիություն է, դավաճանություն, այլ կերպ չես անվանի»,-եզրափակել է Ալիեւը։

«Մեր բանակը հերոսություն, պրոֆեսիոնալիզմ, նվիրում է ցուցաբերել։ Եթե պետք լինի, նորից ցույց կտանք, կհասնենք նրան, ինչին ցանկանում ենք, դա գիտեն բոլորը, սա պետք է իմանան նաեւ նրանք, ովքեր զորավարժություններ են անցկացնում մեր սահմանին՝ ի աջակցություն Հայաստանի։ Ոչ ոք չի կարող մեզ վախեցնել»,-ասել է Ադրբեջանի նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ