News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Չինացի կինը աղբի տոպրակներից զգեստներ է կարում դստեր համար, գրում է Asia One-ը։ Մոր աշխատանքները հայտնի են դարձրել նրան սոցցանցերում, իսկ ինքը՝ չինուհին, պնդում է, որ այդպիսով պայքարում է բնապահպանության համար։

Շանդուն նահանգից Ցի անունով մայրը պատմել է, որ իր դստերը դուր է գալիս կեցվածք ընդունել նման զգեստներով, եւ նա նույնիսկ սովորել է ճիշտ քայլել պոդիումի վրա։

«Ինձ մոտ միտք ծագեց, որ տանը շատ պոլիէթիլենային տոպրակներ կան, ինչո՞ւ մի քանի զգեստ չկարել»,- պատմել է կինը իր գաղափարի մասին։

Բացի այդ, Ցին ասել է, որ մյուս ծնողները, որոնց երեխաների հետ իր դուստրը գնում է մանկապարտեզ, խնդրել են իրեն մի քանի զգեստ կարել։

«Ընդհանրապես տոպրակներից զգեստներ կարելը բավականին հեշտ է»,- խոստովանել է կինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ